Հարյուրավոր փախստականներ հեռանում են Կալեի ճամբարից

Հարյուրավոր փախստականներ հեռանում են Կալեի ճամբարից

PanARMENIAN.Net - Հարյուրավոր փախստականներ Կալեի ճամբարից հավաքվել են անգարի մոտ, որտեղից նրանք կմեկնեն Ֆրանսիայի տարաբեր շրջաններում գտնվող փախստականների տեղավորման կենտրոններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 23-ի երեկոյան երկու լրագրող Գերմանիայից թալանի զոհ է դարձել ֆրանսիական Կալեի փախստականների ճամբարում: Այդ մասին հայտնել է կամավորական Auberge des migrants կազմակերպության ներկայացուցիչը:

Սա իրավակարգի խախտման առաջին դեպքը չէ փախստականների այդ ճամբարում: Հոկտեմբերի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ֆրանսիական Պա դե Կալե դեպարտամենտում գտնվող փախստականների ճամբարում, որի արդյունքում 1 մարդ զոհվել է, երկուսը` հոսպիտալացվել:

Ըստ խմբերի բաշխելով` ճամբարի նախկին բնակիչներին կցրեն երկրի տարածքի տարբեր կենտրոններ:

«Հոկտեմբերի 24-ի համար նախատեսված է 60 ավտոբուս, յուրաքանչյուրում 50 մարդ կլինի: Հերթն արագ է առաջ ընթանում»,-ասել է Auberge des migrants-ի ղեկավար Քրիստիան Սալոմեն: «Մարդիկ ուրախ են, որ շուտով տաք վայրում կհայտնվեն և տաք կերակուր կուտեն»,-ասել է բարեգործական Salam միավորման Կլոդին Ժիլը:

Առնվազն 9.000 ապօրինի միգրանտ է ապրում ֆրանսիական Կալեում, որտեղ սկսվում է Եվրաթունելը: Նրանք ցանկացած հնարավորություն են որոնում Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Փախստականների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից, ինչպես նաև Սիրիայից և Աֆղանստանից:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը սեպտեմբերին հայտարարել էր, որ մինչև հոկտեմբերի 24-ն այդ ճամբարը պետք է ամբողջությամբ տարհանվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---