ՀՀ-ում առաջին անգամ ազգային արտադրության ֆիլմերի մրցանակաբաշխություն կանցկացվի

ՀՀ-ում առաջին անգամ ազգային արտադրության ֆիլմերի  մրցանակաբաշխություն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

Հայկական ժամանակակից կինոյի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամի որոշմամբ մրցանականեր կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝

Լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից և կշարունակվի մեկ ամիս:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրավատերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---