ՔԱԳՎ պետ. «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի ցածր գինը

ՔԱԳՎ պետ. «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք  է լինի ցածր գինը

PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերության Գյումրի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվելու են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: Այս մասին հոկտեմբերի 27-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով նաև տոմսերի գներին:

«Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը և տեսնել, որ դրա կողմից իրականացվող տոմսերը գները սկսվում են 999 ռուբլիից: Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7500 դրամ»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

«Բյուջետային ավիաընկերությունները, ինչպիսին է նաև «Պոբեդա»-ն աշխատում են «սկսած… մինչև» տրամաբանությամբ: Վերին շեմը, պարզ է, շատ բարձր չի լինի, որովհետև «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի դրա ցածր գինը»,- նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է զարգացնել Գյումրու «Շիրակ»-ը՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան:

«Գյումրիի օդանավակայանի գները, այո, ցածր են: Մենք օրենքում փոփոխություններ արեցինք ու վերացրեցինք պետտուրքն այդ օդանավակայանից մեկնող ուղևորների համար, Գյումրիում չի գործում 10 հազար դրամի պահանաջը»,- մանրամասնել է ՔԱԳՎ պետը:

Նրա խոսքով, այս պահին հայկական կողմը բանակցություններ է վարում մի քանի ավիաընկերությունների հետ:

«Խնդիրն այն է, որ ավիաընկերությունը շուկա մուտք գործելուց պետք է հասկանա, թե ինչքան պահանջարկ ունի»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ուղղությունների դեվերսիֆիկացում կլինի:

«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:

Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---