«Շիրակ» օդանավակայանից՝ Մոսկվա տոմսերը կվաճառվեն սկսած 10.000 դրամից26 հոկտեմբերի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինը: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Ավելի վաղ «Պոբեդան» թույլտվություն էր ստացել Դոնի Ռոստով-Երևան չվերթի իրականացման համար: Դեպի Երևան կկատարվի շաբաթական 4 թռիչք: Ըստ ՌԴ վիճակագրական ծառայության, 2016-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 54.000 մարդ: «Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով: Կարդացեք նաև՝ Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստովից Երևան Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |