Ցեղասպանության մասին հայկական կարճամետրաժը՝ վավերագրական ֆիլմերի «Օսկարի» կարճ ցանկում (վիդեո) 27 հոկտեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում բնակվող հայազգի ռեժիսոր Նարե Մկրտչյանի՝ Ցեղասպանությանը նվիրված «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) վավերագրական ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի կարճ ցանկում: Հոկտեմբերի 26-ին Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 10 կարճամետրաժ ֆիլմի ցանկը, որոնք «Օսկարի» են հավակնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը պատմում է թրքուհի Մայայի մասին, որը պարզում է՝ իր տատը Ցեղասպանությունը վերապրած հայերից մեկն է: Մայայի ներաշխարհում պայքար է սկսվում. իրար են բախվում Ցեղասպանությունը վերապրած մարդն ու կատարվածը հերքողը: «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Մայայի այցը Հայաստան: Մայայի դերակատարը թրքուհի է: Նարե Մկրտչյանի տատն ու պապը վերապրել են Հայոց ցեղասպանությունը: Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նա որոշել է ֆիլմ նկարահանել ոչ թե կատարվածի, այլ՝ մարդկանց մասին: «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 26-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |