Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին31 հոկտեմբերի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն:Թուրքական Vatan թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է թերթի ևս 8 աշխատակից, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» չանդամակցելով հանդերձ նրանց օգտին գործելով» հանցանք կատարելու մեջ: Ձերբակալվածների շարքում են փաստաբան Բյուլենթ Ութքուն, հոդվածագիրներ Հիքմեթ Չեթինքայան, Այդըն Էնգինը, Գյուրայ Օզը, Մուստաֆա Քեմալ Գյունգորը: Cumhuriyet-ի նախկին խմբագիր Ջան Դյունդարին, որը գտնվում է արտերկրում, նույնպես ձերբակալելու որոշում է կայացվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունն ընդդիմադիր թերթի ներկայացուցիչների ձերբակալման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից կարճ ժամանակ անց թերթը հեղաշրջման փորձն օրիկանացնող հրապարակումներ է արել: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հուլիսի 15-ի դեպքերի հետևում կանգնած է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, որի հիմնած գյուլենական համայնքը թուրքական իշխանությունների և մամուլի կողմից անվանվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ): Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |