Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի ամռանը

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի  ամռանը

PanARMENIAN.Net - Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի առաջին կիսամյակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկի վրա հղումով:

Ըստ Իշիկի, արդեն ավարտվել է պատի 270 կմ կառուցումը և սկսվել է մնացած 520կմ-ից 200կմ կառուցումը: «Սահմանի 85 կմ գետերով է անցնում (Տիգրիս և Եփրատ), որտեղ այլ միջոցներ կկիրառվեն»,-ասել է թուրք նախարարը:

Ավելի վաղ հայտարարվել էր 239 կմ երկարությամբ մոդուլային պատի կառուցման ավարտի մասին: Ձեռնարկվել են նաև այլ միջոցներ` դիտակետեր են տեղադրվել, լրացուցիչ անձնակազմ, արագ արձագանքման ուժեր են տեղակայվել:

Պատը կառուցվելու է 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից կառուցվող պատը երկրի համար կարժենա մոտ 2 մլրդ թուրքական լիրա (663 մլն դոլար),

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---