Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ կներկայացվի կառավարությանը

Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ կներկայացվի կառավարությանը

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները, այդ թվում, վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին:

Առաջին հանձնարականն ուղղված էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երկշաբթայա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը, խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագծին»:

Վարչապետն ընդգծել է, որ նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ:

«Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերեում պարզ չի, արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբթայա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքի նախագիծը»,-ասել է Կարապետյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Երրորդ հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը:

«Նախ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և կրթական, և կոռուպցիայի կանխարգելման գործառնույթները: Բացի այդ, անհրաժեշտ է նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է ներկայացնեն հանրային հաշվետվություն: Խոսքը վերաբերում է առանձին, հենց կոռուպցիայի մասին հաշվետվությանը»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին մեկ ամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:

Վարչապետի չորրորդ հանձնարարականը վերաբերում էր հայտարարգիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնամանը:

«Ներկայումս պաշտոնատար անձանց մի ստվար զանգված՝ օրինակ կառավարության անդամները, դատավարները և այլոք, ներկայացնում են ահյտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այդ ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են օրինակ պետական խոշոր գնումների գործընթացում, կամ կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող այլ գործունեության մեջ: Այդ պատճառով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամեկտում կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ հայտարարգիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնաման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայանությունից»:

Հինգերերորդ հանձնարարականը վերաբերում էր ազդարարների համակարգին: Կառավարության ղեկավարն ասել է, որ տարբեր երկրներում այս ոլորտում փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել:

«Ուստի ՀՀ արադարադատության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել արդյունավետ եղանակներ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Արփինե Հովհաննիսյանին ուղղված վերջին հանձնարարականը վերաբերում էր քաղհասարակության, ընդդիմության ու բոլոր շահգրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպմանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը: Նա նշել է, որ աշխատելու են կոռուպցիոն ռիսկերը մինիմումի բերել թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում:

Կարդացեք նաև՝ Կարապետյան. Գազ մատակարարող ընկերությունը բյուջեից չի սուբսիդավորվում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---