ԻՊ գերության մեջ 400 եզդի և շիա կին կա

ԻՊ գերության մեջ 400 եզդի և շիա կին կա

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թել Աֆարում մոտ 400 եզդի ու շիա կին են գերեվարել: Շիաները թուրքմենական ցեղերից են: Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանում իրաքցի թուրքմենների ներկայացուցիչ Նահլա Հաբաբին:

Ըստ նրա, գերիներին լուրջ վտանգ է սպառնում, քանի որ կառավարական ուժերը գրոհում են այդ շրջանը, հայտնում է Kurdistan.ru-ն:

«Գրոհը սկսելուց առաջ, հակաահաբեկչական ուժերն ու նրանց հարող շիա կամավորականները «Հաշդ աշ Շահաբիից» պետք է փրկարարական գործողություն իրականացնեն և ազատեն կանանց գերությունից»,-ասել է պատգամավորը:

2014-ին գրավելով Մոսուլը` ԻՊ-ն գրոհեց եզդիաբնակ Սինջար քաղաքը` գերեվարելով ավելի քան 5000 եզդի կականց ու երեխաների: Նրանցից 2590-ին հաջողվեց փրկվել կամ փախչել, սակայն հաղարավորները դեռ ջիհադականների ձեռքում են: Նրանց պարտադրում են սեռական ստրկության, խոշտանգում են և վաճառում:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---