Վարչապետ. Անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառողները պիտի տուգանվեն 3 նոյեմբերի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Գործադիր մարմնի հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական է տվել: «Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ», - հայտարարել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը: Նա տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ: Վարչապետը նաև անհրաժեշտ է համարել ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին, նշելով նաև, որ արդեն հանձնարարել է սպորտի նախարարին կազակերպել քարոզ զանգվածային առողջ ապրելակերպի հետ կապված: «Պետք է գիշերային ակումբներում զվարճանքի կենտրոններում մտցնել տարիքային սահմանափակում», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները, այդ թվում, վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |