Կարեն Կարապետյանի և այլ վարչապետների պատվին փարթի՝ Երևանում 3 նոյեմբերի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր վարչապետի նշանակումը բուռն արձագանքի արժանացավ հասարակության կողմից: Կարեն Կարապետյանի շուրջ ձևավորված դրական սպասելիքների ֆոնին նա, կարծես, դառնում է նոր կուռք հայերի երկրպագման «պանթեոնում»: Այսպես, նոյեմբերի 11-ին երևանյան ակումբներից մեկում, այդ թվում, նրա պատվին նույնիսկ փարթի են անելու՝ Prime minister party: Կազմակերպիչները նշում են, երեկույթի նման թեմատիկան ընտրվել է զվարճանալու և զվարճացնելու նպատակով, և չի կրում որևէ քաղաքական ուղղվածություն: Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ և ԳԽ նիստերի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Սեպտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Կազմակերպիչները հայտնեցին PanARMENIAN.Net ին, որ սկզբում ցանկություն կար միջոցառումը նվիրել միայն Կարեն Կարապետյանին, սակայն հետո՝ սխալ հասկացված չլինելու համար, որոշվեց նվիրել այն «ուղղակի վարչապետներին»: Դատելով սպասվելիք միջոցառման պաստառից՝ այն նվիրված է լինելու Կարեն Կարապետյանին, ՌԴ նախկին և ներկա վարչապետներին՝ Վլադիմիր Պուտինին ու Դմիտրի Մեդվեդևին, Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ու Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնիին: Նույն ակումբում 2015 թվականի նոյեմբերին կայացել էր ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված փարթի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |