Վիտալի Բալասանյանը՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյանը՝ ԼՂՀ  Անվտանգության խորհրդի քարտուղար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նույն օրը նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991 թ., երբ նա ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այնուհետև երկու անգամ ևս Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում։ 2005 թ. խորհրդարանական ընտրություններում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ 2010-2012 թթ. հանդիսանում էր «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2007-2010 եղել է նաև ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2012 թ. ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում։ 2012 թ.-ից ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---