Դեսպան. Հայաստանը կմնա ԱՄՆ գործընկերը

Դեսպան. Հայաստանը կմնա ԱՄՆ գործընկերը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում հատուկ օր է, երբ ԱՄՆ-ում վերահաստատվում են ժողովրդավարական ավանդույթները, ավանդույթներ, որոնք արդեն 240 տարի կան երկրում։ Այս մաին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով կայացած ընտրությունենրին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությանը՝ Միլսը նշել է, որ անկախ ընտրությունների վերջնական արդյունքից, արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերի 80 տոկոսը կմնան անփոփոխ, իսկ այն 20 տոկոսը, որը կփոխվի, ըստ դեսպանի, կապված է նախագահի նախընտրությունների հետ։ Միլսը նշել է, որ, օրինակ, նախագահ Ջորջ Բուշը մեծ ուշադրություն էր դարձնում ՁԻԱՀ-ի հարցերին։

Անդրադառնալով Հայաստանի թեմային՝ դեսպանն ընդգծել է, որ միանշանակ է՝ Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համատեղ աշխատելու են, որ Հայաստանը դառնա բարեկեցիկ երկիր։

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառություններն իր բարեկամների հանդեպ, և, անշուշտ, մեր հանձնառությունը բարեկամ Հայաստանի հանդեպ կպահպանենք», - ասել է Միլսը։

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվեն:Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը:

Կարդացեք նաև՝Թրամփը հաղթել է. Քլինթոնը զանգահարել է նրան և ընդունել իր պարտությունը

ԱՄՆ-ում ընտրությունների ֆոնին նվազում են ֆոնդային ինդեքսներն ու նավթի գները, ոսկին` թանկանում

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---