18  09.11.16 - Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է ՀՀ­-ում ՅՈՒՆԻՍԵՖ-­ի բարի կամքի դեսպան

Մխիթարյան. Պատրաստ եմ օգնել ՅՈւՆԻՍԵՖ-ին հայ ընտանիքներին աջակցելու գործում

Մխիթարյան. Պատրաստ եմ օգնել ՅՈւՆԻՍԵՖ-ին հայ ընտանիքներին աջակցելու գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Պաշտոնական արարողությունը կայացել է նոյեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

«Շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ որպես բարի կամքի դեսպան Հայաստանում: Մխիթարյանը խորապես հավատարիմ է մեր գաղափարներին երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության առումով: Բարի կամքի դեսպանները շատ կարևոր դերակատարություն ունեն աշխարհում, ես վստահ եմ, որ միասին մենք շատ բան կանենք»,-ասել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Մխիթարյանն իր հերթին ընդգծել է, որ իր համար կարևոր է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելն ու այդ կազմակերպությանն աջակցելը:

«Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն ամբողջ աշխարհում օգնում են երեխաներին ու կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքի որակը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---