Նախարար. 1000-ական դրամ վճարի դեպքում հիմնադրամում տարեկան կհավաքվի մոտ 3,5 մլրդ դրամ

Նախարար. 1000-ական դրամ վճարի դեպքում հիմնադրամում տարեկան կհավաքվի մոտ 3,5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվել է հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին կառավարության որոշումը: Նիստին ներկա էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է Armtimes-ը:

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է որ նախագծի համաձայն, 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

Նախարարն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերի այն քննարկումներին, թե արդյո՞ք արդար է, որ սահմանվել է մեկ միասնական վճար և տարբեր եկամուտներ ունեցողների համար տարբերակվում չկա։ Նրա խոսքերով` իրենք ընտրել են նվազագույն վճար սահմանելու սկզբունքը, ինչը ներդրված է հարկային համակարգում` անկախ այն հանգամանքից, թե որքան տարբեր է տնտեսվարողների շրջանառությունը։ Իսկ նրանք, ովքեր ավելի շատ վճարելու ցանկություն կունենան, կարող են դա անել։

Պատասխանելով այն հարցին` թե այս հազարական դրամ պարտադիր վճարների դեպքում տարեկան որքան գումար են ակնկալում ստանալ հիմնադրամ` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է՝ մոտ 3.5 մլրդ դրամ:

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը հարցրել է հիմնադրամի նկատմամբ հանրային վստահության ապահովման մեխանիզմների մասին, թե ովքեր են լինելու այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը 9 անդամից է բաղկացած լինելու` 3-ը կառավարության ներկայացուցիչ, 3-ը` ԿԲ-ից և 3-ը` շահառու ՀԿ-ներից, հայտնում է «Երկիրը»:

Հիմնադրամի թափանցիկության մասին խոսելիս նախարարը օրինակ է բերել «Լույս» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է ինքը: Ըստ նախարարի` հիմնադրամը ֆինանսավորելու է ընդամենը մեկ հստակ ծրագիր, ինչը ամենակարևոր երաշխիքն է, որ դրամական միջոցները օգտագործվելու են նպատակային:

«Հիմնադրամը կունենա շատ թափանցիկ էլեկտրոնային կայքէջ, որտեղ կերևան իրական ժամանակում հավաքագրված միջոցները, հատուցում ստացածների անվանական ցուցակը»,- ասել է Սարգսյանը:

Նախագծի քննարկումն ավարտվել է: Այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Նախագծին դեմ են քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը և Թևան Պողոսյանը: Էդմոն Մարուքյանը ձեռնպահ է քվեարկել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---