Սթիվեն Հոքինգը կանխատեսել է աշխարհի վերջը16 նոյեմբերի 2016 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է անխուսափելի աշխարհի վերջը, որը վրա կհասնի առաջիկա 1000 տարվա ընթացքում: Նա համապատասխան հայտարարություն է արել Օքսֆորդի ուսանողական բանավիճային ակումբում, հայտնում է Lenta.ru-ն The Daily Mail-ի վրա հղումով: Հայտնի ֆիզիկոսը վստահ է, որ կյանքը Երկիր մոլորակի վրա կանհետանա միջուկային պատերազմի, արհեստական ինտելեկտի գործունեության կամ գենետիկորեն ձևավորված վիրուսի պատճառով: Հոքինգն ավանդաբար կոչ է արել մարդկանց փախչել մոլորակից և արձանագրել է արդիական տեխնոլոգիաների ստեղծման անհրաժեշտությունը հեռավոր տիեզերական թռիչքների համար: Բացի այդ, նա արձանագրել,է որ անցած 50 տարում գիտությունն առաջ է գնացել, իսկ մարդկությունը մոտեցել է Տիեզերքի ընկալմանը: Ինքը Հոքինգը հայտարարել է, որ ուրախ է, քանի որ առնչություն ունի մի շարք տեսությունների ստեղծմանը: Վերջապես, գիտնականը հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում գիտնականները կկարողանան օգտագործել գրավիտացիոն ալիքները` «տեսնելու համար Մեծ պայթյունը, ինչպիսին այն եղել է»: Իր ելույթի ավարտին Հոքինգը հորդորել է լսարանին գլուխները վեր բարձրացնել և նայել աստղերին, ոչ թե զննել սեփական ոտքերը: Ավելի վաղ աստղաֆիզիկոս Հոքինգն իր նոր գիտական աշխատության մեջ ենթադրություն էր արել, որ սև անցքերը դարպասներ են դեպի այլ տիեզերք: Ընթերցեք նաև. Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ իր աշխարհայացքը ձևավորել է հայ ուսուցիչը Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»,–գրել է նա Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին |