Թուրքիայում ևս 15.000 պետծառայող է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում ևս 15.000 պետծառայող է հեռացվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հեռացրել են աշխատանքից ևս 15.000 պետծառայողի երկրում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակում: Աշխատանքից ազատված կամ հեռացված պաշտոնյաների ու ուժայինների ընդհանուր քանակը գերազանցել է 110.000-ը:

Պաշտոնանկությունների հերթական ալիքի շրջանակում պաշտոններից հեռացվել է կամ կորցրել է աշխատանքը մոտ 2000 զինծառայող, 7.500 ոստիկան, 500 ժանդարմ և մոտ 5000 պետծառայող այլ գերատեսչություններից:

Հուլիսից ընդհանուր առմամբ ձերբակալվել է 37.000 մարդ, այդ թվում ընդդիմադիր Cumhuriyet-ի լրագրողները, ինչպես նաև մի շարք թերթերի, քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդները: Քննարկվում է հեղաշրջման մեղսակիցների համար մահապատիժը վերականգնելու հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

ԵՄ-ում այդ ձերբակալությունները համարում եմ մարդու իրավունքների խախտում: Թուրքիային զգուշացրել են, որ դա կտրուկ նվազեցնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հավանականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---