Համաեվրոպական հեռախոսամարաթոնին €1.34 մլն-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում է հավաքվել

Համաեվրոպական հեռախոսամարաթոնին €1.34 մլն-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում է հավաքվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1.340.000 եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում:

2015-ի համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ 2016-ի դրամահավաք-միջոցառումը նաև մոտ 1700 նոր նվիրատու է ներգրավել:

Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի տեղական մարմինները: Մոտ 700 կամավոր 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել է եվրոպաբնակ 46.000 հայ ընտանիքի և կազմակերպությանը՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին:

Դրամահավաքի հասույթը մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի մոտ 15 համայնքում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի ևս կուղղվեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:

Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը և Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---