Խուրշուդյանը զրկվել է Օլիմպիական բրոնզից. 2012-ին վերցված արյան նմուշում խթանիչ է հայտնաբերվել

Խուրշուդյանը զրկվել է Օլիմպիական բրոնզից. 2012-ին վերցված արյան նմուշում խթանիչ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել:

Խուրշուդյանի՝ 2012-ին վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման ժամանակ հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ: Խուրշուդյանը կվերադարձնի մեդալը և դիպլոմը:

Ավելի վաղ որակազրկվել էր ՀՀ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008-ին նվաճած բրոնզե մեդալից: Նրա փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ էր հայտնաբերվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---