€54 մլն վարկ՝ Գերմանիայից. Գումարը կուղղվի տնտեսական, ենթակառուցվածքային զարգացմանը22 նոյեմբերի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան Հայաստանին 54 մլն եվրոյի վարկ կտրամադրի: Բացի այդ՝ 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին: Նոյեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական գործակցության և զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատասխանատու Յոհանես Դոպֆելը ստորագրել են զարգացման քաղաքականության ոլորտի համագործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական գործակցության շրջանակում ձեռք է բերվել 54.4 մլն եվրոյի չափով վարկերի և ֆինանսական օժանդակությունների վերաբերյալ պայմանավորվածություն: Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36.1 մլն), որոնք իրականացնում է «Գերմանահայկական ֆոնդը» (GAF), և կսատարի գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում (5.3 մլն): Համայնքային ենթա-կառուցվածքների ոլորտում 8.3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսության զարգացման, 2.7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համապարփակ կառավարման ոլորտներում: Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրամադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: 2015-ի նոյեմբերին կնքված «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ՀՀ կառավարությունը $300 միլիոնի չափով բյուջետային աջակցության վարկ է ստացել: Այն նախատեսված էր ուղղել ՀՀ տնտեսության զարգացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |