$300 մլն-ի վարկ ԿԶԵՀ-ից՝ ՀՀ տնտեսության զարգացմանը

$300 մլն-ի վարկ ԿԶԵՀ-ից՝ ՀՀ տնտեսության զարգացմանը

PanARMENIAN.Net - «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ՀՀ կառավարությունը $300 միլիոնի չափով բյուջետային աջակցության վարկ կստանա: Այս համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 5-ի նիստում:

Վարկը տրամադրվելու է երեք մասնաբաժնով (յուրաքանչյուրը` $100 մլն): Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:

Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը:

Ծրագրում նախատեսված տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումների փաթեթն ուղղված է հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը:

Միջոցառումներն ուղղված են ինչպես ՀՀ տնտեսության առանձին տարրերի կայունացմանը (էներգետիկ, շինարարական, բյուջետային հատվածներ), այնպես էլ՝ ներքին և արտաքին տնտեսական կապերի ընդհանուր, երկարաժամկետ և կառուցվածքային ամրապնդմանը:

Ծրագրի գլխավոր ուղղություններն են.

1. էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացում,

2. պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում,

3. բիզնեսի վարման պայմանների բարելավում:

Եվրասիական տնտեսական ընկերակցության՝ 8,513 մլրդ դոլարիԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009-ի հունիսի 9–ին` վեց երկրի կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։

2014-ինԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամիխորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը $150 միլիոնի ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---