«Նաիրի» կոնյակը բարձրագույն մրցանակի է արժանացել միջազգային մասնագիտացած մրցույթում

«Նաիրի» կոնյակը  բարձրագույն մրցանակի է արժանացել միջազգային մասնագիտացած մրցույթում

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի:

Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 299 անուն գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ՝ ներկայացված աշխարհի 16 երկրից՝ այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:

Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում:

ARARAT «Նաիրի» կոնյակը արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967-ից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների: Հնացում՝ 20 տարի: Թնդությունը ՝ 40%:

ARARAT հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում, նրանց հիմքը դրվել է դեռևս 1887-ին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ARARAT կոնյակների արտադրության համար օգտագործվող սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998-ին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---