2016-ին ՀՀ-ում 14 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով

2016-ին ՀՀ-ում 14 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով

PanARMENIAN.Net - Տարեսկզբից Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 14 դեպք ընտանեկան բռնության հետևանքով: Այդ մասին հայտարարել է Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Մեր կազմակերպությունը ունի թեժ գծեր և ճգնաժամային կենտրոններ Երևանում և 7 մարզերում, որտեղ ահազանգում են բռնության ենթարկված կանայք: Այս տարվա կտրվածքով Հայաստանում ֆիքսել ենք 992 առաջնային զանգ՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական բռնությունների մասին բողոքներով: 2016-ի կտրվածքով՝ 48%-ը հոգեբանական բռնություններ են եղել, 50% -ը՝ ֆիզիկական, իսկ՝ 20%-ը՝ սեռական», - ասել է Առաքելյանը, հայտնում է Aysor.am-ը:

Կանանց աջակցման կենտրոնը ֆիզիկական բռնությունների ենթարկված կանանց և երեխաներին հատկացրել է «Ապահով տուն» կացարանը, որը նախատեսված է՝ նրանց պաշտապնելու համար:

«Ապահով տունը» նախատեսված է այն կանանց և երեխաների համար, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության և ում կյանքը վտանգված է: Վերջին երեք տարվա ընթացքում ունեցել ենք մոտավորապես 200 կին և երեխա, ովքեր օգտվել են մեր ապաստանից: Ի դեպ, ապաստանը գաղտնի է», - նշել է Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---