Նախարար. Ռուսաց լեզուն Հայաստանում պետական կարգավիճակ չի ստանալու

Նախարար. Ռուսաց լեզուն Հայաստանում պետական կարգավիճակ չի ստանալու

PanARMENIAN.Net - «Լեզվի մասին» օրենքը փոփոխման եթակա չէ: Այս մասին ասել է Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա:

«Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ»,- ասել է մկրտչյանը, գրում է Ա1+-ը:

Ըստ նրա, այլ հարց է օտար լեզուների զարգացման հիմնախնդիրը. «Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիա ունեցող տարածք՝ մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվից զատ պետք է իմանան օտար լեզու: Եվրոպական երկրներում բացի սեփական լեզվից երեք լեզու են օգտագործում: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նկատել է նախարարը:

Ներկայիս Հայաստանում ռուսերենին է տիրապետում բնակչության մոտ 70 տոկոսը: Ռուսերենը պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---