«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը, հնարավոր է, սպառնացել է սաներին. ՀՀ ՄԻՊ-ն այց է կատարել

«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը, հնարավոր է, սպառնացել է սաներին. ՀՀ ՄԻՊ-ն այց է կատարել

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Փոքր Մհեր» կրթահամալիր՝ սեփական նախաձեռնությամբ ընթացակարգ սկսելով:

Նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---