Նանոտեխնոլոգիաների բնագավառում Իրանի հետ գործակցության հեռանկար կա

Նանոտեխնոլոգիաների բնագավառում Իրանի հետ գործակցության հեռանկար կա

PanARMENIAN.Net - ՀՀ-ն կարող է Իրանի հետ գործակցել նանոտեխնոլոգիաների բնագավառում: Այս մասին նշվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Պրոֆեսոր Սայեդ Սարքարը, հանգամանորեն ներկայացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ԻԻՀ ունեցած ձեռքբերումները և գործունեության շրջանակներն, ընդգծել է, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև կարող է լուրջ համագործակցություն ձևավորվել։

Նախարարը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել ինժեներական քաղաք, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի միջազգային կազմակերպություններ, որոնք հաջողությունների են հասել տեխնոլոգիաների ոլորտում, և առաջարկել, որպեսզի իրանական կողմը նույնպես ներկայացված լինի։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին ընդունելով առաջարկը՝ ընդգծել է այս ոլորտում համատեղ ծրագրերի կարևորությունը։

Նախարարը նաև նշել է, որ բարձր է գնահատում ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում և լիահույս է, որ այն կձևավորվի և կամրապնդվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՏՏ և նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, կապի և տրանսպորտի ոլորտում երկկողմ գործակցության շրջանակները մեծացնելու հետ կապված մի շարք հարցեր։

Նոյեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---