Բուհերում գիտխորհրդի դերը կմեծանա. Այն պատասխանատու կլինի ակադեմիական որակի համար 2 դեկտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն ձևավորվելու է ինքնուրույն բուհական համակարգ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը: «Փորձել ենք հնարավորինս նվազեցնել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Այս օրենքը ճանապարհ է բացում բուհում բոլոր տիպի կառավարման հետ առնչվող երկրորդական խնդիրները նախարարության վրայից բեռնաթափելուն», - նշել է Մկրտչյանը: Նա նշել է, որ այս նպատակով բուհերում ներմուծվելու է երկու հիմնական հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորն է լինելու, և գիտխորհուրդ:«Գիտխորհրդի դերակատարությունը մեծացրել ենք, այսինքն՝ իրենք պետք է կարողանան պատասխան տալ ամբողջ ակադեմիական որակի համար, իսկ ռեկտորի ֆունկցիան լինելու է ընդամենը կառավարման համակարգը», - նշել է նախարարը: Անդրադառնալով պատահական մարդկանց մոտ ռեկտոր դառնալու ցանկություն առաջանալու մտավախությանը`Լևոն Մկրտչյանը պատասխանել է. «Նոր օրենքի նախագծի համաձայն, ռեկտորն է պատասխանատու ֆինանսական և կազմակերպչական խնդիրների համար, ուստի թող բուհը որոշի՝ ում է ընտրում որպես ռեկտոր»: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանի բուհերում ներմուծվելու է ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: «Եթե հիշում եք, կառավարության ծրագրում ամրագրվեց անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: Հիմա մենք փորձում ենք համալսարաններից պահանջել, որպեսզի ձևավորեն նման ֆոնդ: Եթե համալսարանը ճիշտ ձևաչափ ունի և հասարակությունը հարգում է այն, ապա բուհը ձևավորում է ֆոնդ, որը տալիս են տնօրինելու անկախ հաստատությանը, որի եկամուտներից հետագայում համալսարանը օգտվում է՝ իր նպատակաների համար», - նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը ընդգծել է, որ աշխարհում գրագետ և ֆինանսապես ճիշտ կառավարվող համալսարաններում ուսանողների վճարների բյուջեն լինում է համալսարանական ընդհանուր բյուջեի ոչ ավել, քան 30-40%, այնինչ Հայաստանում՝ պատկերն ամբողջովին այլ է: «Այսօր մեր համալսարանները՝ բացառությամբ Հայաստանում աշխատող միջազգային համալսարանների՝ Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, մնացած բոլորը, ըստ էության, երկու ֆինանսավորման հենք ունեն. շատ փոքր քանակությամբ բյուջե՝ ոչ ավել քան 20%, իսկ ֆինանսավորման 80%՝ ուսանողների վճարից», - ասել է նախարարը: Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ 2008-2016 թթ. միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թվի մասով, ընդհանուր առմամբ նվազման միտում է դիտվում՝ սկսած 2009-ից: 2014 թ. համեմատությամբ 2015 թ. հայտագրվածների թիվը նվազել է 467-ով (3.6%-ով), իսկ 2015-ի համեմատությամբ՝ 2016-ին՝ 455-ով (3.6%-ով): Ընթերցեք նաև. ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |