Անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցային վարդերի բիզնես![]() 2 դեկտեմբերի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եղբայրներ Արամն ու Արմենը ջերմոցային վարդեր են աճեցնում և վաճառում: Ջերմոցները, դրանց ջեռուցման և ոռոգման համակարգերը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից վերցված հատուկ պայմաններով տրամադրված վարկային միջոցների հաշվին են ստեղծվել: Երբ եղբայրները 15 և 13 տարեկան էին, նրանք անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք թեթևացնում էին ընտանիքի հոգսերը: Նրանք հասկանում էին, որ պետք է ստանձնեն վաղվա օրվա համար պատասխանատվությունը: Եղբայրները չէին խորշում աշխատանքից: «Կյանքն այդպիսին է: Եթե հանապազօրյա հաց վաստակելու խնդիր կա, ամեն գործ էլ պատվաբեր է»,- ասում են նրանք: Տղաներն այնքան էին հմտացել, որ օրական 500-600 փունջ մանուշակ էին հավաքում և վաճառում փունջը 100 դրամով: Դժվարությամբ «հետ գցած» գումարով որոշեցին «լրջացնել» իրենց բիզնեսը: Նրանք սկսեցին ստանալ թրաշուշանի սերմեր: Գործն անծանոթ էր, ավելին՝ ռիսկային: Սերմերը հաջողությամբ իրացվեցին: Դա 2009 թվականն էր: Առաջին փորձը հաջողություն և վստահություն բերեց սկսնակ գործարարներին: Մի օր եղբայրներին դիմեց նրանց ծանոթներից մեկը և առաջարկեց համագործակցել: Ավելին, նա ներդրեց 250.000 դրամ: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, բնական է, աճեցին նաև բիզնեսի ծավալները: Ծաղիկներն արդեն վաճառվում էին նաև Վանաձոր քաղաքում: 2013-ին եղբայրները համագյուղացու հետ ստեղծեցին իրենց առաջին ջերմոցը: Սակայն այս գործակցությունը երկար չտևեց: Եղբայրները վաճառեցին իրենց մասնաբաժինը և վաստակած 2.2 մլն դրամը ներդրեցին նոր գործում: Այս անգամ նրանք սկսեցին վարդեր աճեցնել: Ջերմոցները, դրանց ջեռուցման և ոռոգման համակարգերը ստեղծվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից վերցված հատուկ պայմաններով տրամադրված վարկային միջոցներով: Բիզնեսը, հասկանալի է, բոլորովին նոր մակարդակի բարձրացավ, աճեցին եկամուտները: Տղաները, որ արդեն ընտանիք են կազմել, իրենց համար սեփական տներ կառուցեցին: Ջերմոցում եղբայրները աշխատանքի հստակ բաժանում են կատարել: Ծաղիկների մշակումը, սրսկումն ու էտը մի եղբայրն է կատարում: Տնտեսության մյուս գործերը երկրորդ եղբոր պարտականությունն են: Այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, Արամն ու Արմենն ասացին. «Ոչ մի խնդիր էլ չունենք: Վարդի այս ջերմոցները մեզ հնարավորություն են տալիս ոչնչի կարիք չզգալ»: Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում: Այս հարցում նրանք նույնպես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից աջակցություն են ակնկալում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |