Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցների ժամկետի երկարացումը ցույց կտա ԱՄՆ անհուսալիությունը

Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցների ժամկետի երկարացումը ցույց կտա ԱՄՆ անհուսալիությունը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկրի դեմ պատժամիջոցների երկարաձգումը համաշխարհային հանրության շրջանում անվստահություն կառաջացնի ԱՄՆ հանդեպ, հայտնում է ՌԻԱ Նովոստին IُُSNA գործակալության վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դասձավ, որ ԱՄՆ նախագահ Օբաման կստորագրի Իրանի դեմ գործող պատժամիջոցները ևս 10 տարով երկարացնելու մասին օրենքը, որը Կոնգրեսն արդեն ընդունել է:

«Եթե ԱՄՆ նախագահը երկարացնի պատժամիջոցները, դրանք կատարողական արդյունք չեն ունենա, սակայն համաշխարհային հանրության տեսակետից, ցույց կտան ԱՄՆ կառավարության անհուսալիությունը, որը դեմ է գործում իր իսկ պարտավորություններին»,-հայտարարել է Զարիֆը «Ասիայի սիրտը» խորհրդաժողովի մեկնարկից առաջ, որն անցնելու է Հնդկաստանում:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին:

Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---