ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ՌԴ հետ ռազմական գործակցությունը

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ՌԴ հետ ռազմական գործակցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 2-ին հաստատել է 2017-ի պաշտպանական ոլորտի բյուջեն, որով, մասնավորապես արգելք է դրվում ՌԴ հետ ռազմական գործակցության վրա:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 375 կոնգրեսական, դեմ` 34-ը: Օրինագծով արգելվում է միջոցներ հատկացնել Մոկսվայի հետ Վաշինգտոնի ռազմական գործակցությանը: Արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Պենտագոնը ԱՄՆ Պետդեպի հետ համաձայնությամբ չի իրազեկել Կոնգրեսին այն մասին, որ Ռուսաստանը «դադարեցրել է Ուկրաինայի տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հայտնում է Lenta.ru-ն:

Փաստաթղթով նաև արգելվում է ցանկացած ֆինանսավորում Ղրիմը ՌԴ մաս համարող գործունեության համար: Միևնույն ժամանակ, սահմանափակումը կարող է հանվել, եթե Պենտագոնը համոզի Կոնգրեսին, որ այդպիսի քայլը բխում է ԱՄՆ ազգային շահերից:

Օրինագծով նախատեսվում է 4.2 մլրդ դոլար հատկացնել «Ռուսաստանի զսպման համար», որոնք կծախսվեն «քաղաքական, տնտեսական և հրապարակային դիվանագիտության վրա», ինչպես նաև որպես ռազմական աջակցություն կհատկացվեն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ԱՄՆ այլ գործընկերներին Եվրոպայում և Ասիայում:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---