«Գազպրոմը» $38,3 միլիոնի «Գազպրոմ Արմենիայի» բաժնետոմս կգնի

«Գազպրոմը» $38,3 միլիոնի «Գազպրոմ Արմենիայի» բաժնետոմս կգնի

PanARMENIAN.Net - ՌԴ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիայի» լրացուցիչ էմիսիայի (բաժնետոմսերի թողարկում) գնմանը, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

Հոլդինգը կգնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության 3 372 943 սովորական բաժնետոմս` 18 449 998 210 դրամով ($38,3 մլն):

«Հավանություն տալ գործարքին, որում շահագրգռվածություն կա` գնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 3 372 943 լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմս, 5 026,5 հայկական դրամ անվանական արժեքով յուրաքանչյուրը, 16 954 097 989,5 հայկական դրամ ընդհանուր արժողությամբ` յուրաքանչյուրը 5 470 հայկական դրամ անվանական արժեքով տեղաբաշխման գնով: Ընդհանուր առմամբ վճարվելու է 18 449 998 210 հայկական դրամ»,-ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

«Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետերն է: ՀՀ գազատրանսպորտային համակարգը ներառում է 1720 կմ գազատար: 2015-ին «Գազպրոմը» կրճատել է գազի արտահանումը Հայաստան 4 տոկոսով 2014-ի ցուցանիշի համեմատ` մատակարարելով 1,921 մլն խմ գազ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---