«Երկրաշարժը»` «Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկում

«Երկրաշարժը»` «Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն ընդգրկվել է միջազգային «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հիմնական հավակնորդների ցանկում «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը ներկայացված է որպես հայ-ռուսական համատեղ նախագիծ: Ցուցակում 42 ֆիլմ կա, ցանկը հրապարակված է մրցանակի կայքում:

«Ռեժիսորի համար սա շատ յուրահատուկ նախագիծ էր, որտեղ նա ցանկացել է ցույց տալ ոչ միայն մահն ու ավերածությունները, այլ նաև մղձավանջի մեջ հայտնված մարդկանց հույսն ու ոգին: Ռեժիսորն ու պրոդյուսերը որոշ ռուսական ու ֆրանսիական երանգներ են ներառել սցենարում` ցույց տալու համար այլ երկրների աջակցությունը տուժածներին»,-ասվում է «Ոսկե գլոբուսի» մեկնաբանության մեջ:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:

Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում:

«Ոսկե գլոբուսի» հավակնորդների կարճ ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---