Պարզաբանում. Էլէներգիայի 42.6 դրամ սակագինը չի վերաբերում ինքնավար արևային կայաններին 5 դեկտեմբերի 2016 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արևային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչև 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ ՀՀ էներգետիկ ենթակառույցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, այն որևէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքով։ Ըստ այդմ, էլէներգիայի սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով: Նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արևային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ Բացի այդ, պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է դրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գնումը։ Ի տարբերություն ինքնավարների՝ մինչև 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |