HDP պատգամավոր․ Դեմիրթաշը կտտանքների է ենթարկվում բանտում

HDP պատգամավոր․ Դեմիրթաշը  կտտանքների է ենթարկվում բանտում

PanARMENIAN.Net - Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում հրապարակայնորեն կտտանքների է ենթարկվում, հայտարարել է HDP-ի պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը:

«Մեկուսացումը կտտանքի ձև է, և մեր օրենսդիրներն ու համանախագահները հրապարակային կտտանքի են ենթարկվում»,- ասել է Բեշթաշը՝ նկատելով, որ անօրինականություն է տիրում, Hurriyet Daily News-ին հղումով գրում է Civilnet.am-ը։

«Փաստը, որ Թուրքիայի երրորդ խոշորագույն կուսակցության համանախագահը խոշտանգումների և սահմանափակումների է ենթարկվում, Թուրքիայի համար շահեկան չէ. նա պետք է որքան հնարավոր է արագ ուղղի իր սխալը»,- ասել է օրենսդիրը։

Ազատազրկումից հետո Դեմիրթաշը խնդրել է իրեն տեղավորել իր կուսակից Աբդուլլահ Զեյդանի հետ նույն բանտախցում, սակայն նրա այդ խնդրանքը մերժվել է։ Մերալ Դանըշ Բեշթաշի համոզմամբ՝ վերոհիշյալ խնդրանքի մերժումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։ Դեմիրթաշի կուսակիցը նաև պատմել է, որ սահմանափակվում է նրա կողմից ուղարկվող նամակների թիվը։

Բեշթաշի խոսքով՝ երկու շաբաթ ուշացումով է փոխանցվել Դեմիրթաշի կուսակցական հավաքի համար նախատեսված ելույթը, իսկ եվրոպացի խորհրդարանականներին ուղղված նամակները ընդհանրապես չեն փոխանցվել։

HDP-ի ինը պատգամավոր, այդ թվում՝ երկու համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին նոյեմբերի 4-ին Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---