ՎիվաՍել-ՄՏՍ-ի hերթական բաց դասը՝ բուհերի հետ համագործակցության շրջանակներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի hերթական բաց դասը՝  բուհերի հետ համագործակցության շրջանակներում

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը, շարունակաբար կատարելագործվող ծառայություններն ու ներկայացվող նորարարությունները մնում են ուսանողության ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հերթական բաց դասը կազմակերպվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողների համար:

Ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացող ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին և արժեհամակարգին:

«Բիզնեսում հաջողության հասնելու համար կարևոր են և՛ նոր գաղափարներով հանդես գալը, և՛ մարքեթինգային ճկուն լուծումներ առաջարկելը, և՛ ճիշտ հաշվարկը, վերլուծություններն ու կանխատեսումները: Իսկ այդ ամենը հանրագումարի բերող գործիքն սպասարկման քաղաքակիրթ մշակույթն է: Մրցակցային մեր առավելությունը այդ ամենի հանրագումարի արդյունք է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց: Ուսանողները եղել են զանգերի և սպասարկման կենտրոններում: Գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: Բուհերի հետ համագործակցության շրջանակում նման միջոցառումների կազմակերպումը կարևոր է փորձի փոխանակման տեսանկյունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---