«Այն ինչ կգնեք, դա էլ կշահեք» խաղարկություն՝ ԱԿԲԱ բանկի հաճախարդների համար 9 դեկտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2017թ-ի հունվարի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Ապառիկ տեղում» պրոդուկտի միջոցով գնումներ կատարած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որի շրջանակում կխաղարկվեն հենց այն իրերը, որոնք ձեռք են բերվել ապառիկ վճարման պայմանով: Խաղարկվելու է 20 մրցանակ՝ հետևյալ անվանակարգերում. հեռուստացույց, բջջային հեռախոս, կենցաղային տեխնիկա, կահույք, ջեռուցման համակարգ, շինարարական պարագաներ: Առաջարկը գործում է բոլոր այն խանութ-սրահներում, որոնք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ համագործակցում են «Ապառիկ տեղում» պրոդուկտի շրջանակում: Խաղարկությունը տեղի կունենա 2017թ-ի փետրվար ամսին: Ավելին իմացեք՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի և Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն: Կարդացեք նաև՝ ԱԿԲԱ Բանկը QR կոդեր ընթերցող նոր հավելված է գործարկել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |