Թուրքիան 2017-ին հանրաքվե կանցկացնի նախագահի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ

Թուրքիան 2017-ին հանրաքվե կանցկացնի նախագահի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքիան 2017-ին հանրաքվե կանցկացնի նախագահի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա տարեսկզբին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիկլին, հայտնում է Interfax-ը:

«Հավանաբար, հանրաքվեն տեղի կունենա 2017-ի մարտ-ապրիլին, սակայն, կա հավանականություն, որ քվեարկությունը կանցկացվի մայիսին»,-ասել է նա:

Ջանիկլին շեշտել է, որ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը մտադիր է համապատասխան օրինագիծ ներկայացնել խորհրդարան արդեն առաջիկա օրերին:

Ակնկալվում է, որ փաստաթղթով մի շարք ուղղումներ կարվեն սահմանադրության մեջ` մասնավորապես, նախագահի լիազորությունների մասով:Ըստ Ջանիկլիի, օրինագծի օգտին կքվեարկեն ոչ միայն ԱԶԿ անդամները, այլ նաև ազգայնամոլական Ազգային շարժման կուսակցությունը:

Նախագծում որպես կառավարման համակարգ ընտրվել է նախագահական մոդելը, ըստ որի, գործադիր իշխանության և երկրի ղեկավար է համարվում նախագահը:Եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա նախագահական համակարգին անցումը կկատարվի 2019 թվականին: Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019թ. և կիրառել նոր համակարգով սահմանված որոշ լիազորություններ:

Սահմանադրության մեջ ուղղումների ընդունման համար հարկ կլինի ապահովել 550 պատգամավորից 330-ի աջակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---