Ռոգոզինն Ադրբեջանում կքննարկի «Իսկանդերների» առաքումը Հայաստան15 դեկտեմբերի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կմեկնի Բաքու` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի սպառազինության մատակարարումների հարցը, գրում է «Կոմերսանտը»: Ըստ ՌԴ ռազմարդյունաբերության ձեռնարկության թոփ-մենջերի, բացի ընդհանուր համագործակցության հարցերից, առանձին հարցով օրակարգում նշված է 2 միջոցառում. ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ալիևի հետ և բանակցությունները սպառազինության մատակարարման վերաբերյալ, որոնց կմասնակցի ռազմատեխնիկական գծով դաշնային ծառայության տնօրեն Անդրեյ Բոյցովը: Նշվում է, որ «ռուս ներկայացուցիչների հիմնական խնդիրը բանակցություններում լինելու է ՌԴ դիրքորոշման պարզաբանումը 2016-ին ՀՀ-ին «Իսկանդեր» համալիրների մատակարարման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: «Ադրբեջանցի գործընկերները չափազանց բացասաբար արձագանքեցին այդ զարգացումներին ղարաբաղյան հակամարտության համատեքստում»,-ասել է աղբյուրը: Ապրիլի 8-ին Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Նա հավելել էր նաև, որ «եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»: Ընթերցեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |