Իրանի նախագահը դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան

Իրանի նախագահը դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։

Իրանի նախագահի մամուլի խոսնակին հղումով «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Իրանի նախագահի այցի շրջանակում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ գործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականին նվազել էր 5.2 տոկոսով և կազմել 276 միլիոն դոլար։

Երկու երկրները, սակայն, աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի շուրջ, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները, խոսքն արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երկրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է։ Իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը։ Բացի այդ, կողմերն աշխատում են նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտու շուրջ։

Հայաստան կատարելիք այցի մասին հայտարարվել էր մի քանի ամիս առաջ, սակայն իրանական կողմը չէր հրապարակում այցի օրը։ Օգոստոսին Ռոհանին այցելել էր Ադրբեջան, որտեղ կայացել էր Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---