Ճապոնիան 39 հրշեջ մեքենա կտրամադրի Հայաստանին

Ճապոնիան 39 հրշեջ մեքենա կտրամադրի Հայաստանին

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 39 հրշեջ մեքենա:

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) արդյունաբերության զարգացման և հանրային քաղաքականության վարչության գործադիր տնօրենի գլխավոր խորհրդական Հիրոյուկի Հայաշին ստորագրել են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:

Հիրոյուկի Հայաշիի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 6-20-ը գործուղվել էր Հայաստան` ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Պատվիրակության անդամները մի շարք հադիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ Կառավարության համապատասխան պաշտոնյաների հետ:

«Հրշեջ սարքավորուﬓերի բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիﬓական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանուﬓերի գույքը և ավտոﬔքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Դրամաշնորհային ծրագրի համաձայն` Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 36 ժ հրշեջ մեքենա, 3 սանդուղքավոր հրշեջ մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան:

2010 թ. «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավում» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ԱԻ նախարարությանը նվիրաբերվել է 28 նոր հրշեջ-փրկարարական մեքենա:

2010-2012 թթ. «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում» համատեղ ծրագրի շրջանակներում ճապոնացիների աջակցությամբ` գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը, վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը, պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան, ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ` հիմնված 5 ժամանակակից թվային սեյսմոգրաֆների վրա, որոնց տվյալները գրանցվում են ՃԿԱԿ-ում։

2014-ից ԱԻ նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) իրականացնում են «Հայաստանում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:

Հայ-ճապոնական փոխգործակցության շնորհիվ ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով գործուղվել են Ճապոնիա:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»