ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը20 դեկտեմբերի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միասնական են այն հարցում, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ և ՊՆ ղեկավարները կոչ են անում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը, ինչպես նաև հորդորում են բարիդրացիական համագործակցության: Լավրովը հավելել է նաև, որ ՌԴ-մ, Իրանն ու Թուրքիան պատրաստ են դառնալ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև համաձայնության վերաբերյալ բանակցությունների երաշխավորները: Երեք երկրները, ինչպես նշել է Լավրովը, հաստատում են ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ համատեղ պայքարելու և նրանցից զինյալ ընդդիմությունը զատելու վճռականությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կհավաքվեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ու ՊՆ ղեկավարները` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում: Այդ մասին ասվում էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |