ՌԴ-ն այլևս ներառված չէ ԱՄՆ համար գլխավոր սպառնալիքների ցանկում21 դեկտեմբերի 2016 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն այլևս չկա ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում, որը կազմել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, գրում է «Վեդոմոստին» Foreign Policy-ի վրա հղումով: Փաստորեն հեղինակը հենց Թրամփն է: Հենց նրա առաջնահերթություններն է գրանցել նորընտիր նախագահի անցումային թիմի ներկայացուցիչ Միրա Ռիկարդելը: Այն փոխանցվել է ՊՆ փոխղեկավար Բրայան Մաքքեոնին, որն էլ կազմել է փաստաթուղթը, ասվում է FP The Washington Free Beacon-ում: Մաքքեոնը գրությունը պատրաստել էր դեկտեմբերի 1-ին: Այնտեղ նշված էին այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են «Իսլամական պետության» դեմ պայքարը, Չինաստանի և ՀԿԺՀ գործողությունների մշտական վերահսկումը, ԱՄՆ ԶՈւ արդիականացումը և նրանց ֆինանսավորման սահմանափակումը, ինչպես նաև հակազդեցությունը կիբերհարձակումներին և ՊՆ առավել արդյունավետ աշխատանքը: Թրամփի վարչակազմում նշում են, որ փաստաթուղթը համալրվում է: Ավելի վաղ Պենտագոնը բազմիցս է Ռուսաստանին թիվ 1 ռազմական սպառնալիքը համարել: Պենտագոնի ղեկավարի նախկին տեղակալ էվելին Ֆարկաշը, որն ուղղորդում էր ռուս-ուկրաինական ուղղությունը, հայտարարել է, որ ՊՆ պաշտոնյաները շատ մտահոգված են, քանի որ ՌԴ-ն չկա սպառնալիքների նոր ցուցակում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |