Պուտինն այլևս Անկարային մեղավոր չի համարում ռուսական Սու-24-ի խոցման համար23 դեկտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փոխել է կարծիքը Թուրքիայում խոցված ռուսական Սու-24-ի մասին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո, գրում է Gazeta.ru-ն: «Մեր դեսպանի սպանությունն առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի դեմ: Ճիշտն ասած, ես թերահավատորեն էի վերաբերվում այն թեզին, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է առանց բարձրագույն ղեկավարության հրամանի: Բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Ապակառուցողական տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության և ուժային կառույցների ամենաբարձր շարքերը»,-ասել է Պուտինը: Նա հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի երկնքում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը «սև ստվեր» էր անվանել: Ռուսական ռմբակոծիչը ոչնչացվել էր առանց օդային տարածքը խախտելու մասին զգուշացման: Ռուսական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը և ներողություն էր պահանջում թուրքական կողմից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |