6  27.12.16 - Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մամուլի ասուլիս

Նարեկ Հախնազարյանը երկրպագուի շնորհիվ Գվարներիի գործիքով է նվագում

Նարեկ Հախնազարյանը երկրպագուի շնորհիվ Գվարներիի գործիքով է նվագում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանն արդեն մեկուկես ամիս նվագում էՋուզեպե Գվարներիի 1707 թվականի պատմական գործիքով: Թավջութակը Նարեկին է հանձնել Կանադայում բնակվող մի չինացի, որը երաժշտի երկրպագուներից է: Պայմանագիրը նախնական կնքվել է երեք տարով, հայտնում է Panorama.am-ը:

«Մեծ իրադարձություն է իմ պրոֆեսիոնալ կյանքում: Երազանք է յուրաքանչյուր երաժշտի համար նման գործիք ունենալը: Լեգենդար, ֆանտաստիկ գործիք է: Մեծ պատիվ է ինձ համար այդ գործիքով հանդես գալը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նարեկ Հախնազարյանը:

Նա նշել է, որ վերջին տարիներին անընդհատ հովանավորներ, հիմնադրամներ էր փնտրում, ովքեր իրեն կտրամադրեին լավ գործիք:

«Երեք տարի նվագեցի ժամանակակից, միջին մակարդակի գործիքի վրա: Ծանր է, երբ ուզում ես իրագործես երաժշտական միտքդ, բայց գործիքը չի թույլ տալիս: Գվարներիի գործիքով հնարավորությունները, հորիզոններն անվերջ են»,- ասել է թավջութակահարը:

Խոսելով առաջիկա համերգների մասին` Հախնազարյանն ասել է, որ հունվարին ելույթ է ունենալու Ամստերդամի, այնուհետև Բեռլինի հանրահայտ համերգասրահներում: Նա նշել է, որ Երևանում տարվա ընթացքում նույնպես կունենա համերգ:

Նարեկն ասել է, որ երբ մի երկրից մյուսն է գնում համերգների, ինքնաթիռի երկու տոմս է գնում՝ իր և թավջութակի համար. «Իմ գործիքն իմ ընկերն է, ընկերուհին է, մտերիմ մարդ է»:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային չափանիշի երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---