ՌԴ դեսպանի սպանության գործով Անկարայում ոստիկան և ցուցահանդեսի կազմակերպիչ է ձերբակալվել

ՌԴ դեսպանի սպանության գործով Անկարայում ոստիկան և ցուցահանդեսի կազմակերպիչ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի գործով իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ցուցահանդեսի կազմակերպիչը և մեկ ոստիկան:

Իզմիրի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում էլ ավելի վաղ ձերբակալվել էր 5 հոգի, որոնցից 4-ը` ոստիկան:

Նշվում է, որ դեսպանի սպանության գործի հետաքննությունն իրականացվում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ միասին, Diken.com.tr-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---