Հանրային խորհուրդը Լապշինի հարցով նամակով դիմել է Բելառուսի նախագահին21 հունվարի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպության մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը, հայտնում է Aysor.am-ը: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: «Մենք լավ ենք հասկանում, որ այդ հարցը կախված է Բելառուսի նախագահից, ուստի մեր նամակը հասցեագրել ենք նրան: Նամակում արել ենք երկու շեշտադրում՝ առաջինը՝ որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Երկրորդ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, դա գլոբալ տարածաշրջանի անվտանգության խնդիր է: Նաև նշել ենք այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսների, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի», - նշել է Գասպարյանը: Նա հայտնել է, որ Հանրային խորհուրդը լայն քննարկումներ է իրականացրել հունվարի 17-ին, որտեղ հրավիրված բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, տեղեկացրել է, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով, որ նա Ադրբեջանից ներողություն խնդրի, որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է: Նամակում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում: «Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի»,-ասվում է նամակում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |