ԶԼՄ-ներ. ԻՊ ավելի քան 20 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի հարավում

ԶԼՄ-ներ. ԻՊ ավելի քան 20 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի հարավում

PanARMENIAN.Net - Աֆղանստանի ՌՕՈւ ահաբեկչական «Իսլամական պետության» ավելի քան 20 գրոհային են ոչնչացրել երկրի հարավում:

Ըստ նրա, գործողությունն անցել է Զաբուլ գավառում: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը Khaama Press-ի վրա հղումով:

Նշվում է, որ փորձագետները վերջերս ծայրահեղականների դիրքերի զգալի հզորացում են նկատում Աֆղանստանի արևելյան և հարավային գավառներում, ինչպես նաև հյուսիսում:

Հաճախակի է դարձել «Թալիբան» ծայրահեղական շարժման դաշտային հրամանատարների և գրոհայինների հավատարմության երդումը ԻՊ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---