ՊՆ. Ապագա սպաները պետք է կարողանան որակյալ կրթություն ստանալ![]() 27 հունվարի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - 2017-ի ընթացքում Մոնթե Մելքոնյան վարժարանը պետք է դառնա առաջատար, ուժեղ ավագ դպրոց: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ դա իրենց գլխավոր նպատակներից է: «Համարում ենք, որ ապագա սպաները պետք է ունենան հնարավորություն ստանալու ամենաորակյալ, մրցակցային կրթությունը»,- ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով, ՊՆ-ում համոզված են, որ առանց ուժեղ սպայական անձնակազմի, կիրթ, հմտությունների ամենամեծ ծավալն ունեցող սպայական անձնակազմի իրենց աշխատանքը չի լինի արդյունավետ: Նախարարը նշել է, որ պետք է մեծ ուշադրությաւն դարձնել ռազմաուսումնական հաստատություններին: Նա տեղեկացրել է, որ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնը Մոնթե Մելքոնյան վարժարանին հանձնելու հարցով՝ որպես նոր վայր ուսումը կազմակերպելու համար: «Արդեն սեպտեմբերին կկարողանանք մրցունակ, դրական միջավայր ունենալ այն երիտասարդների համար, ովքեր կշարունակեն ուսումն այս ուղղությամբ»,- նշել է պաշտպանության նախարարը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սկանդալի կենտրոնում հայտնված «Փոքր Մհեր» ավագ դպրոցը, հնարավոր է, տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |