Ջիվան Գասպարյանը փորձում է երաժշտության միջոցով նոր շունչ տալ հայերի եւ թուրքերի հարաբերություններին 1 սեպտեմբերի 2007 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հռչակ ունեցող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Ստամբուլում Խաղաղության միջազգային օրվան նվիրված համերգ է տալու, որը նշվում է Թուրքիայում սեպտեմբերի 1-ին: Համերգին մասնակցում է հայտնի սազահար Յավուզ Բինգոլը: «Իմ գործիքը խաղաղության ձայնն է հանդիսանում, եւ ես ժամանել եմ այստեղ, որպեսզի երաժշտության միջոցով նոր շունչ տամ հայերի եւ թուրքերի հարաբերություններին»,- ասել է Գասպարյանը Turkish Daily News-ին տված հարցազրույցում: Դուդուկահարի երկրորդ համերգը կայանալու է սեպտեմբերի 2-ին Անկարայում:Բինգոլի խոսքերով, նա խորապես ցավում է այն իրադարձությունների առումով, որոնք հետեւել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը: «Մենք Գասպարյանի հետ ձեռք ձեռքի տված գնում ենք ռասիզմի, սահմանների եւ պատերազմների դեմ»,- ընդգծել է թուրք երաժիշտը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |