ՀՀ բնակչությունը 2016-ին նվազել է 0.4%-ով

ՀՀ բնակչությունը 2016-ին նվազել է 0.4%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.986.500 մարդ:

Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, երկրի քաղաքային բնակչությունը կազմել է 1.901.700 մարդ, գյուղականը՝ 1.084.800 մարդ:

2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2.998.600 մարդ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 2.995.100 մարդ:

Այսպիսով, 1 տարում ՀՀ բնակչությունը նվազել է 12100-ով կամ 0.4%-ով, կես տարում՝ 8600-ով կամ 0.28%-ով: 2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով:

Ընդ որում, Երևանի բնակչությունը շարունակում է աճել. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 1.075.900 մարդ՝ 2016-ի հունվարի 1-ի 1.073.700 համեմատ:

Կարդացեք նաև. ՀՀ-ն համարվում է ծերացող երկիր. Ծնելիությունը նվազել է 2,3%-ով

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---